Խոշորագույն աուդիտորական Բի-Դի-Օ (Binder Dijker Otte & Co/BDO) ընկերությունը Հայաստանում աուդիտորական գործունեություն ծավալելու նպատակով ձեռք է բերել «Ամերիա աուդիտ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ամբողջ փաթեթը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բի-Դի-Օ միջազգային կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վերենկովը, գործարքը փոխշահավետ է եղել:
Սա ընկերության առաջին ներդրումն է Հայաստանում, սակայն մտադրություն կա ընդլայնել գործունեությունը նոր ձեռքբերումների միջոցով: Նրա խոսքով՝ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը նպատակ ունի աուդիտորական և խորհրդատվական որակյալ ծառայությունների մատուցմամբ նպաստել Հայաստանում գործարարության զարգացմանը, որակապես նոր մակարդակի ձևավորմանը:
«Ամեն դեպքում աուդիտորական ընկերությունը չպետք է սպասարկի բոլոր բիզնեսները, ինչպես և բժիշկը չի կարող բուժել բոլոր հիվանդներին»,-ասաց Ա. Վերենկովը` նշելով, որ նկատի ունի ստվերային բիզնեսը:










































