Հանրապետական կուսակցությունում «Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում, որը ընդգրկում է Երևանի Ավան վարչական շրջանը:
Հիշեցնենք, որ մինչ այս, Ռուբեն Հայրապետյանը ինքն էր դիմել ՀՀԿ գործադիր մարմին՝ հայտնելով իր մեծամասնական ընտրակարգով չառաջարդրվելու մտադրության մասին: Սակայն ավելի ուշ` ՀՀԿ համագումարին, Ռուբեն Հայրապետյանը ասել էր, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հնարավոր է` մինչև մարտի 22-ն Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի և առաջադրի իր թեկնածությունը Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան):
«Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային ժողովում: Ես ուզում եմ ինքն էլ գա»,- երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
«Մինչ այդ էլ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն այս երկրում միայն Սամվել Ալեքսանյանը կարող է համոզել` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Այսպիսով` ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցություն վայելող Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի պատգամավորական ապագան կարող է վտանգվել:
Թերթը հիշեցրել էր, որ այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն Ստյոպա Սաֆարյանը, ըստ լուրերի` նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը»:









































