Ադրբեջանական Vesti.Az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն Իսրայելից գնել է POMİNS-2 (Portable mine neutarlization system) ականազերծման շարժական համակարգեր: Այս մասին Azeri Defence կայքին հայտնել են ռազմական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ մոտ ժամանակներս իսրայելցի մասնագետներն ադրբեջանական բանակի ներկայացուցիչների համար կանցկացնեն դասընթացներ, թե ինչպես պետք է օգտվել այդ համակարգերից:
Նշվում է, որ POMINS-2-ը Իսրայելի զինված ուժերի համար մշակել է Israel Military Industries ltd. (I.M.I) ընկերությունը: Այդ համակարգի արձակած կաբելային հրթիռն ականապատ դաշտում պայթյունի միջոցով անցում է բացում 50 մետր երկարությամբ և 0.5 մետր լայնությամբ: Համակարգի գործարկումը տևում է 30 վայրկյան:
POMINS-2-ը նախատեսված է ճանապարհներն ամեն տիպի հակահետևակային ականներից և լարափակոցներից մաքրելու համար: Այս համակարգը կարելի է գործածել նաև խավարի մեջ: