ՀՀԿ ցուցակն ուղիղ համեմատական կապն է ընտրակեղծիքների չափին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ակտիվիստ Լալա Ասլիկյանը` անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե այս ցուցակով հնարավո՞ր են փոփոխություններ քաղաքացիական հասարակության խնդիրների շրջանում, նա պատասխանեց, որ դրա մասին նույնիսկ ծիծաղելի է խոսելը: «Մարտի 1-ի համար պատասխանատու կուսակցությունը չի կարող որևէ փոփոխություն իրականացնել թե՛ բանակում, թե՛ երկրում առհասարակ: Ընտրությունները կեղծվելու են, և ընդդիմությունը լավագույն դեպքում փոքրամասնություն կդառնա ԱԺ-ում»,- մեկնաբանեց Լ. Ասլիկյանը` հավելելով, որ ընտրակեղծիքներն են պատճառը, որ չի կարևորում գալիք ընտրությունները: Ըստ նրա` եթե Հայաստանում բացառվեին կամ գոնե մինիմումի հասցված լինեին ընտրակեղծիքները, կարելի էր հնչեցնել նաև անուններ, ովքեր փոփոխությունների են ունակ:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել են կուսակցությունների ընտրացուցակները, որոնք արդեն իսկ բազմաթիվ քննարկումների և դժգոհությունների առարկա են դարձել:









































