Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վարկանիշը գնալով աճում է: Այս մասին են վկայում վերջին սոցիալական հարցումները, որոնք իրականացվել են LH2 ընկերության կողմից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս պահին նրան աջակցում է ֆրանսիացիների մոտ 40%-ը, ինչը 2%-ով ավելի է, քան նախորդ ամիս: Սակայն Սարկոզին շարունակում է զիջել Օլանդին, եթե երկրում անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում երեկ գրանցվել է նախագահի 10 թեկնածու, որոնցից ամենաբարձր վարկանիշն ունեն գործող նախագահը, սոցիալիստների առաջնորդ Օլանդը և Ազգային ճակատի չափավոր ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Մարին Լե Պենը: Չնայած քարոզարշավի պաշտոնական մասը մեկնարկում է այսօր, սակայն Թուլուզում իրականացված սպանությունից հետո բոլոր թեկնածուները որոշում են կայացրել հետաձգել իրենց քարոզարշավի մեկնարկը:










































