ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է երեկ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում հրեական դպրոցի մոտ կատարված 4 հոգու սպանությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ 3 երեխաների և նրանցից երկուսի հոր սպանությունն իսկական վիշտ է: Պան Գի Մունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին և հրեական համայնքին, ինչպես նաև Ֆրանսիայի ժողովրդին և կառավարությանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս սպանություններից հետո հայտարարվել է, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում առկա է ահաբեկչական վտանգի ամենաբարձր աստիճան: Իրականացվում են կանխարգելիչ գործողություններ, քանի որ հարձակումների վտանգը պահպանվում է: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ահաբեկչական վտանգի «ալ կարմիր» աստիճանի հայտարարումը իշխանություններին թույլ է տալիս փողոցներում իրականացնել պարեկային վերահսկողություն, նաև՝ զինվորական ուժի ներգրավմամբ: Իշխանությունները կարող են դադարեցնել օդանավերի թռիչքները, քաղաքային տրանսպորտի աշխատանքը, նաև դասերը՝ հանրակրթական հաստատություններում:









































