«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ ԲՀԿ համամասնական ցուցակում չեն ընդգրկվելու տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը և տնտեսագետ Երվանդ Բոզոյանը, չնայած մինչև վերջերս խոսվում էր, որ նշված անձինք ԲՀԿ ցուցակում լինելու են:
«ԲՀԿ համամասնական ցուցակն, ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, պատրաստ է և կհրապարակվի այսօր կամ վաղը»,- հավելում է թերթը:









































