Պենտագոնն արագացրել է նոր սերնդի կիբերզենքի մշակումը, որը ունակ կլինի հարվածել անգամ թշնամու այն ռազմական ցանցերին, որոնք համացանցին միացված չեն լինի: Այս մասին այսօր հաղորդել է Washington Post թերթը:
Հրատարակությունը գրում է. «Իրանի կամ Սիրիայի հետ առճակատման հնարավորությունը պենտագոնյան ռազմավարների մոտ կարևորեց կիբերզենքի ստեղծումը, որը կարելի է օգտագործել թշնամու դեմ, և որը կախված չի լինի համացանցից»: Սակայն «նման կիբերզենքի ստեղծման համար կարող են պահանջվել շատ ամիսներ կամ նույնիսկ տարիներ»,-ընդգծում են Պենտագոնի ներկայացուցիչները:
Անցած տարի Պենտագոնի հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությանը 500 միլիոն դոլար էր տրամադրվել մոտակա հինգ տարվա համար: «Մեզ անհրաժեշտ է այնպիսի կիբերհնարավորություններ, որոնք հնարավոր կլինեն օգտագործել արագ և մասշտաբայնորեն»,- Պենտագոնի հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչության ղեկավարի տեղակալ Կեյգեմ Գեբրիելի խոսքերն է մեջբերում թերթը:
Ընթացիկ տարում ԱՄՆ-ը ՊՆ կիբերանվտանգության և կիբերտեխնոլոգիաների վրա կծախսի 3.4 միլիարդ դոլար:
Մարտի սկզբին Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան խոստովանել էր, որ բոլոր վտանգներից իրեն ամենից շատ անհանգստացնում է կիբերտարածությունում մասշտաբային հարձակումը: Նրա համոզմամբ՝ հենց այդ տարածությունը ռազմի դաշտ կդառանա ապագայում:









































