Զիմբաբվեում քաղաքական 6 ակտիվիստներ, ովքեր անցած տարի հավաքվել էին միասին «արաբական գարնան» մասին նորություններ նայելու և դրանք քննարկելու, այսօր մեղադրվում են կառավարությանն իշխանությունից զրկելու դավադրություն ծրագրելու մեջ:
The New York Times-ը հաղորդում է, որ նրանք կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման: Դատավճիռը պետք է կայացվի վաղը:
Հաղորդվում է, որ անցած տարի 45 ակտիվիստներ և ուսանողներ ձերբակալվել էին, քանի որ ներկա էին գտնվել մի հանդիպման, որտեղ Զիմբաբվեի համալսարանի դասախոսը դասախոսություն էր կարդացել Եգիպտոսում և Թունիսում հակակառավարական ապստամբությունների մասին:









































