Գերմանական «Շալկե»-ի մարզչական շտաբը և ակումբի ղեկավարությունը ցանկանում են երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հոլանդացի հարձակվող Կլաս Յան Հունտելարի հետ:
Ֆուտբոլիստի` իր ներկայիս ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2013 թվականը: Հունտելարը ստանում է 5 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել, որը կգործի մինչ 2015 թվականը, իսկ Հունտելարի տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո:
«Դուք պետք է ակումբի գլխավոր մարզիչ Հորստ Հելտդին հարցնեք` արդյո՞ք ես յուրաքանչյուր խփած գոլից հետո ավելի թանկարժեք ֆուտբոլիստ եմ դառնում: Ինձ դա չի հետաքրքրում: Ես ցանկանում եմ շարունակել իմ ելույթները և գոլեր հեղինակել»,- Հունտելարին մեջբերում է գերմանական հանրահայտ Bild պարբերականը:







































