«Արաբական գարունը» մեզ շատ է հետաքրքրում: Կարծում ենք, որ այդ գործընթացները մուսուլմանների պատմության մեջ շրջադարձային են: Ինչպես հաղորդում է SalamNews–ը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է «Համաս»–ի առաջնորդ Խալեդ Մաշաալը՝ Թուրքիա այցելության ժամանակ:
«Անկասկած, «արաբական գարունը» շատ կարևոր է: Մյուս կողմից, որպես պաղեստինցիներ, մենք շատ տխուր ենք թափված արյան պատճառով: Պաղեստինցիներն անհապաղ ժողովրդավարական բարեփոխումների իրականացում են ուզում»,- հայտարարել է նա՝ Анадолу գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Մաշաալի խոսքերով՝ պաղեստինցիները ցանկանում են արաբ ժողովրդի իրավունքների վերականգնում: Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԳՆ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած հանդիպումների մասին: «Հանդիպումների հիմնական թեման եղել է պաղեստինյան հարցը` Պաղեստինի քաղաքացիների շրջանում խաղաղության հաստատումը, Արմտյան Հորդանանի ափերը բնակեցնելու Իսրայելի քաղաքականությունը և սիոնիստական վարչակարգի հարձակումները: Թուրք եղբայրները մեծ ջանք են գործադրել Պաղեստինում ներքին խաղաղության հաստատման համար և կշարունակեն նույն կերպ»,- ընդգծել է նա:
Մաշաալի խոսքերով՝ Թուրքիան Մերձավոր Արևելքում մեծ հեղինակություն է վայելում: Թուրքիան իսլամական և արաբական երկրներին առնչվող հարցերում փորձագետ է: Միաժամանակ նա ունի ամուր կապեր արևմտյան երկրների հետ:







































