«Առաջին լրատվական»-ը թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Նուշիկյան ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում մարտի 15-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության օրեր առաջ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքն անվավեր ճանաչելու մասին, ըստ որի` նա վերջին հինգ տարում 10 ամիս 20 օր բացակայել է Հայաստանից, ուստի չի կարող գրանցվել, որպես պատգամավորության թեկնածու:
Մեր հարցմանն ի պատասխան Գարեգին Նուշիկյանն ասաց. «Խաչատուր Սուքիասյանին արժանի մրցակից եմ համարում: Եթե օրենքի շրջանակներում ապացուցվի նրա փաստարկների ճշմարտացիոությունը և նրան հնարավորություն տրվի մասնակցել ընտրապայքարին, ապա մենք կունենանք հետաքրքիր մրցակցություն»:











































