Մսից ուտեստներ պատրաստելու մեջ մասնագիտացած Մասաչուսեթսի ռեստորաններից մեկը տեղի կենդանաբանական այգու վագրերին, առյուծին և ընձառյուծին նվիրաբերել է մոտ մեկ տոննա միս:
Ինչպես հաղորդում է The Telegram & Gazette օրաթերթը, նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ռեստորանում անջատվել է էլեկտականությունը: Չնայած աշխատակիցները հասցրել էին միսը տեղափոխել բեռնատար սառնարանների մեջ, այնուամենայնիվ, ռեստորանի ղեկավարությունը հրաժարվել է այն օգտագործել և որոշել է ուղարկել կենդանաբանական այգուն:
Այգու տնօրեն Բետսի Բրյուերի խոսքերով՝ նման նախադեպ իրենք չեն ունեցել: Ստանալով միսը՝ նրանք դա բաժանել են բենգալյան վագրերին, աֆրիկյան առյուծին և ընձառյուծին:
Հանգանակծ մսի ընդհանոր աժեքը կազմում է 20 հազար դոլար:











































