Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն համայնքներ` ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին:

Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ: Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով: Ջրանցքի ջրի կառավարումն իրականացվում է «Խոյ» ՋՕԸ-ի կողմից, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 10 հազար ջրօգտագործող և 6 հազար 200 հեկտար հողատարածք:

Ներկայում արդեն իսկ վերականգնվել է ջրանցքի մոտ 1 կիլոմետրանոց հատվածը, իսկ շինաշխատանքները կավարտվեն 2013թ. ապրիլին:
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների արժեքն է 155 մլն 787 հազար դրամ: Վերականգնվող բաժանարարների ընդհանուր երկարությունը կազմում է 6,361 կմ, որոնք սպասարկում են 750 ջրօգտագործողների 240 հեկտար տարածք: Վերականգնման արդյունքում ջրի կորուստները կնվազեն մոտ 1,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան 154 հեկտարով: Նախատեսված 6,361 կմ-ից արդեն իսկ վերականգնվել է 3,836 կմ-ը:

Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ապրիլի 30-ին:
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մեկ պայմանագրով, որտեղ ընդգրկված են 12 համայնքներ` Թալինի ոռոգման համակարգի Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ համայնքները, Արմավիրի ոռոգման համակարգի Արևադաշտ, Հացիկ, Նորավան համայնքները, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի` Աղավնատուն համայնքը:
Պայմանագրի ընդհանուր արժեքն է`863 մլն 888 հազար դրամ: Ընդանուր առմամբ կվերականգնվի 28 կմ 464 կմ ոռոգման ցանց:

Նշված ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորմամբ:
Վերոհիշյալ վարկային վերականգնվող ջրանցքներից են` Ստորին Հրազդանի I–ին հերթի ջրանցքը, որտեղ կվերականգնվեն 1,203 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ, Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքը (կվերականգնվեն 2,183 կմ) և «Շահի Առու» ջրանցքը (կվերականգնվեն 1,712 կմ ոռոգման համակարգեր):

Նշված երեք ջրանցքների վերականգնման վարկային պայմանագրի արժեքն է 869 մլն 999 հազար դրամ:
Տիգրան Սարգսյանը զրուցել է նաև գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում