Իրանական İSNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին առաջիկա օրերին մեկնելու է Թունիս: Այս մասին հայտարարել է Թեհրանում Թունիսի դեսպան Ալ-Հասաերին:
Վերջինիս խոսքերով՝ Թունիսը մտադիր է զարգացնել իր հարաբերություններն Իրանի հետ: Նա հավելել է, որ Սալեհիի առաջիկա թունիսյան այցը կծառայի այդ նպատակին, և որ այդ այցի ժամանակ երկու երկրների միջև կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:









































