Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, ֆրանսիական Le Figaro օրաթերթի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Ստամբուլում կայանալիք Իրանի ու «վեցյակի» բանակցություններին, հայտարարել է. «Մենք Ժնևում պայմանավորվեցինք, որ Ստամբուլում բանակցելու ենք մի շարք ընդհանուր խնդիրների շուրջ: Իրանը Ստամբուլի բանակցություններում լուրջ դիրքորոշումներով է հանդես գալու և բանակցելու է ընդհանուր հարցերի շուրջ համագործակցության ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Ուրեմն եթե «վեցյակի» երկրներն էլ նման դիտանկյուններով մասնակցեն բանակցություններին, կարելի է հույս ունենալ, որ բանակցությունները դրական ավարտ կարող են ունենալ: Որոշ ուժեր վերջին տարիների ընթացքում փորձել են հակադրվել Իրանի հետ, բայց վերջում տեսել են, որ նմանօրինակ դիրքորոշումները դրական արդյունք չեն ունեցել: Ուրեմն լավագույն միջոցը համագործակցությունն է, այն էլ` համագործակցություն ընդհանուր խնդիրների շուրջ: Մենք հույս ունենք, որ Արևմուտքը, Իրանի հզոր դիրքերը ճիշտ ընկալելով, նախկին սխալները չի կրկնի, այլ նոր դիրքորոշմամբ Ստամբուլի բանակցություններին մասնակցելով` կընտրի այն ճամբան, որը միջազգային ու տարածաշրջանի ժողովրդի օգտի կարող է լինել:»