Մարտի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել հանդիպում Երևանի պետական համալսարանի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերության նախագահների և Ճեմարանի ուսանողների միջև` նախագահությամբ Ճեմարանի փոխտեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանի և ԲՈՒՀ-երի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի:
Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում երկու կրթական հաստատությունների ուսանողները քննարկել են համագործակցության մի շարք ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հոգևոր-ազգային կյանքի խնդիրներին վերաբերող բանավեճեր ու գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր և մրցույթներ:
ԲՈՒՀ-երի ուսանողները պարբերաբար կայցելեն նաև մանկատներ և ծերանոցներ, կմասնակցեն ուխտագնացությունների դեպի տարբեր սրբավայրեր:










































