Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Իսրայելին մնացել է երկու ամիս ժամանակ՝ Իրանին հարված հասցնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի 2-րդ հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի փորձագետներին:
Իսրայելցի փորձագետներն ընդգծում են, որ երկու ամիս անց Թեհրանն իր միջուկային օբյեկտները կտեղափոխի գետնի տակ, ինչն էլ անիմաստ կդարձնի իսրայելական ավիահարվածը. «Իսրայելին ոչ մեծ պատուհան է մնացել, որը շուտով փակվելու է: Այնպես որ, եթե մենք ցանկանում ենք օգտագործել այդ հնարավորությունը, ապա ժամանակը սպառվում է»:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին դանիական TV2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ եթե Իսրայելը սխալ գործի և հարվածի Իրանին, ապա դա կլինի նրա վերջը:









































