Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան տղամարդու:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ տուժածը, ում անձը դեռ պարզված չէ, տեղում մահացել է։
Կատարվում է քննություն:











































