ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում փախցրել են BMW 750i xDrive, որը ներկայացվել էր BMW ընկերության կողմից մասնակցելու միջազգային Հյուսիսամերիկյան ավտոսրահում: Չորսդռնանի մոխրագույն սեդանը փախցրել էին Westin Book Cadillac հյուրանոցի մուտքի մոտ: Reuters-ի փոխանցմամբ, գողացված մեքենայի արժեքը 94 հազար դոլար է: Ավտոմեքենան դասվում է այն 12 սեդանների շարքին, որոնք BMW-ն օգտագործում է որպես հատուկ մարդկանց և ավտոշոուների փոխադրամիջոց: Ոստիկանությունը շարունակում է մեքենայի որոնումները: Հիշեցնենք, որ Դեթրոյթում անցկացվող ավտոշքերթը տեղի է ունենում հունվարի 10-23-ը: Բավարիայի ավտոկոնցեռնը ներկայացնում է BMW M1 սերնդի մեքենան և մի շարք այլ նոր մոդելներ: