Saturday, 06 06 2026
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում

Մարտահրավեր հանրությանը

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի հրապարակմամբ Սերժ Սարգսյանը, փաստացի, իր իսկ ձեռքով մերկացրեց «Հավատանք, որ փոխվենք» բանաձևը, այսինքն՝ հանրության համար պարզ դարձրեց դրա դատարկությունը: «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսով հանդես եկող կուսակցության անցողիկ տեղերում չէին կարող լինել այնպիսի անուններ, ինչպես՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան, Նահապետ Գևորգյան, Առաքել Մովսիսյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Վարդան Այվազյան, Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան և նմանօրինակ այլ անուն-ազգանունները: Երբ այդ ամենը համադրում ենք նաև մեծամասնական ընտրատարածքներում ՀՀկ առաջադրած և պաշտպանությունը վայելող անունների հետ, ստացվում է մի պատկեր, որին հավատալու համար պետք է առնվազն անմեղսունակ լինել: Մինչդեռ Հայաստանի քաղաքացին երբեք չի եղել և չի լինի այնքան անմեղսունակ, որ ձայն տա այդպիսի ցուցակին: Բայց այստեղ, ըստ երևույթին, կա նաև խնդրի հակառակ և բավական հետաքրքրական կողմը:

ՀՀԿ ներկայիս ցուցակը հանդիսանում է իշխանության սնանկության արտահայտությունը: Այսինքն՝ իր համամասնական այսպիսի ցուցակով և մեծամասնական թեկնածուների հայտնի կազմով Հանրապետական կուսակցությունը, փաստորեն, հանրությանը հայտարարում է իր բանկրոտ լինելու մասին: Այսինքն՝ դա, ըստ էության, ևս մեկ քայլ մոտեցնում է իշխանափոխությունը, որովհետև հասարակությունը տեսնում է, որ այս իշխանության հետ նույնիսկ ամենալավատեսական հույսերը չեն կարող արդարացված լինել: Այսինքն՝ ՀՀԿ կերպը, ՀՀԿ պատկերը առաջիկա ընտրությանը այն կարմիր գիծն է, որը վերջնականապես քաշվում է հասարակության և իշխանության միջև, և ընտրությունը մայիսի 6-ին հենց այդ հարցն է: Ավելին, մայիսի 6-ն արդեն դառնում է միանգամայն պայմանական մի ամսաթիվ, պայմանական մի միջոցառում, որովհետև արդեն իսկ պարզ է, որ այդ քվեարկությունը չէ, որ լինելու է հասարակության ընտրությունը:

Հասարակությունը պետք է ընտրի սնանկ իշխանության հետ հարաբերվելու կազմակերպական իր նոր ձևը: Դա է լինելու Հայաստանի քաղաքացու անելիք ընտրության իմաստը, խնդիրը: Այդ կազմակերպական ձևի ընտրությունն է, որ պետք է կատարվի, և այդ հարցում օրացուցային նիշերն արդեն էական չեն, որովհետև այդ ընտրությունը պետք է լինի քաղաքացիական համակարգի շրջանակում, ոչ թե խորհրդարանական համակարգում:

Խորհրդարանի ընտրությանն իշխանության դեմքը պարզապես մի նիշ էր, որը հանրության համար պետք է այլևս պարզ դարձնի, որ քաղաքացիական ինքնակազմակերպումը երկրում այլընտրանք չունի, որ հավատալ պետք է միմիայն սեփական ուժերին և պետք է փոխել ընդամենը այն գործիքները, այն մեխանիզմները, որոնք կիրառվում էին մինչ այժմ երկրում համակարգային իշխանափոխության հասնելու համար:

ՀՀԿ համամասնական ցուցակն ու մեծամասնական կազմի նկարագիրը վկայում են այն մասին, որ իշխանությունը բացարձակապես արհամարում է մինչ այսօր հանրության տնօրինած գործիքներն ու մեխանիզմները և վստահ է դրանց անարդյունավետության հարցում, այլապես կփորձեր ներկայանալ բոլորովին այլ դեմքով, քան այժմ: Հետևաբար, եթե իշխանությունը չի փորձում փոխել, գոնե շպարել իր դեմքը, հասարակությունը պետք է ինքը փոխվի և փոխի իշխանությանը: Այլ տարբերակ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում