Ինչպես հայտնում է Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում, ընկերությունը թողարկել է Chrome բրաուզերի (զննարկիչ) նոր տարբերակը բոլոր օպերացիոն համակարգերի համար` Windows, Mac OS X и Linux: Բլոգի փոխանցմամբ, վերացվել են Chrome-ում առկա բոլոր թերություններն ու անվտանգության համակարգում հայտնաբերված «ճեղքերը»:
Ըստ բլոգի` ընկերությունը հազարական դոլար է վճարել բոլոր այն մարդկանց, որոնք հաղորդել են Chrome-ում առկա «ճեղքերի» մասին: Սակայն ռուս ծրագրավորող Սերգեյ Գլազունովը ստացել է երեք հազար դոլարից ավելի, քանի որ նրա հայտնած տեղեկությունները առավել օգտակար էին ընկերության համար:
Ընդհանուր առմամբ, վերացվել է 13 լուրջ խնդիր: Վճարված ընդհանուր գումարը կազմել է 14 հազար դոլար: