Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Երեկոյան` էներգակիրներ, առավոտյան` պատերազմ

Հունվարի 13-14-ին Բաքու այցելեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն: Իլհամ Ալիևի հետ նրա ստորագրած «ԵՄ-Ադրբեջան. գործընկերություն արդիականացման համար» և «Հարավային գազային միջանցքի մասին» համատեղ դեկլարացիաները այսուհետ կարող են դառնալ Եվրոպայի և Ադրբեջանի հետագա հարաբերությունների առավել սերտացման կարևոր գրավականը:
Առաջին փաստաթուղթը կոչված է վերահաստատելու երկու կողմերի միջև եղած բարիդրացիական հարաբերությունները և գործարկելու ռազմավարական գործակցության նոր հիմքերը: Սակայն, ինքնուրույն իր մեծ նշանակությամբ հանդերձ, այն միաժամանակ լրացնում է երկրորդ փաստաթուղթը, որը կարող է դառնալ ուժային կենտրոնների միջև աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների մի խթան, քանի որ նպաստելու է արդեն մի քանի տարի շրջանառվող Եվրոպա գազի այլընտրանքային նոր ուղիների ու հատկապես Nabucco խողովակաշարի գործարկմանը: Խոսքն այստեղ Տրանսատլանտյան, «Սպիտակ հոսք» և ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) գազամուղների մասին է, որոնք Nabucco խողովակաշարի հետ միասին մերձավորարևելյան գազը կփոխադրեն Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը:
Առաջին հերթին հենց այս տեսանկյունից էլ այս նախագծերը հետաքրքրություն ու նաև վտանգ (հաշվի առնելով Ադրբեջանի թշնամական հարաբերությունները Հայաստանի հետ) են ներկայացնում Հայաստանի համար:
Տարածաշրջանային ծրագրերից Մոսկվայի դուրսմղանն ուղղված յուրաքանչյուր արևտյան նախաձեռնություն ի վերջո բերում է Կրեմլի պատվերով Հայաստանի ներգրավմանն այնպիսի գործընթացներում, որտեղ Երևանը հանդես է գալիս տիրոջ կալվածքներն իր հաչոցներով պաշտպանող շան կարգավիճակում: Հատկապես, որ «Ղարաբաղ» անունով համեղ ոսկորի համար արդեն մեկ ու կես տասնամյակ իրենց գռմռոցները չեն դադարեցնում «Կովկասյան» փողոցում հայտնված այս երկու անհաշտ հարևանները:
Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքին» իր այս «ծանրակշիռ» մասնակցությամբ, թվում է, կարող է դառնալ Ռուսաստանի նոր հակազդեցությունների կիզակետը: Սակայն այն թեթևությունը, որով Բաքուն գնաց միջազգային նշված պայմանագրերի ստորագրմանը հուշում են, որ Ալիևը Արևմուտքից հստակ երաշխիքներ է ստացել, որոնք ապահովագրում են նրա մասնակցությունը ընդդեմ Մոսկվայի ուղղված նման ձեռնարկումներին: Այս տեսանկյունից Բաքվի նման կողմնորոշման համար կարևոր ստիմուլ էր նախորդ տարում Մոսկվայի հետ նրա սիրախաղը, որը, ինչպես ժամանակը ցույց տվեց, չարդարացրեց Ալիևի սպասելիքները: Իսկ տարեվերջին իրեն հատկացված շան կարգավիճակին ի փոփոխություն` Սերժ Սարգսյանի անգամ առյուծային դրսևորումների ցուցադրությունը առավել համոզիչ պետք է դարձնեին Բաքվի արևմտյան վերջին կողմնորոշումները: Ուստի Բաքվի համար այլ ելք չէր մնում, քան սեփական ազգային խնդիրների լուծման համար հերթական անգամ դաշնակիցը դառնալ Արևմուտքի, կամ, որ նույնն է կանաչ լույս վառել նրա էներգետիկ ծրագրերին: Հատկապես որ ԱՄՆ օրենսդիր մարմնում կրկին իշխանության են եկել Հանրապետականները, որոնք հայտնի են որպես կոշտ պայքարի ու առճակատման առաջամարտիկներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում