Եգիպտոսում զբոսաշրջիկների առևանգման մանրամասները հայտնի են դառնում: Երկու զինված բեդուիններ կանգնեցրել են զբոսաշրջիկների ավտոբուսը, որը վերադառնալիս է եղել «Սուրբ Կատերինա» մենաստանից: Նրանք ավտոբուսից դուրս են հանել երեք մարդու։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Առևանգվել են երկու բրազիլուհիներ և եգիպտացի թարգմանիչը:
Փետրվարին բեդուիններն առևանգել էին երեք հարավկորեացի կանանց և երկու ամերիկուհիների: Նրանք բոլորն էլ ավելի ուշ ազատ էին արձակվել:
Բեդուիններն այս կերպ ցանկանում են հասնել իրենց ցեղակիցների ազատագրմանը:










































