Նոր վիճահարույց քաղաքականության համաձայն՝ Մասաչուսեթս նահանգի դպրոցներում անգամ 12 տարեկան աշակերտները շուտով անվճար պահպանակներ կստանան։
Daily Mail-ը գրում է, որ Springfield–ի դպրոցական կոմիտեն համաձայնություն է տվել այս նոր գաղափարին, որի նպատակն է կանխել դեռահասների հղիությունն ու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները:
Հանձնաժողովը «Վերարտադրողական առողջության համապարփակ քաղաքականության մասին» որոշումն ընդունել է հինգ «կողմ» և մեկ «դեմ» ձայներով: Այս որոշումը թույլ կտա, որ ուսանողներն անվճար պահպանակներ ստանան իրենց դպրոցներում աշխատող բուժքույրերից:







































