«Էրմիտաժն» առաջին անգամ կմասնակցի իտալական նոր կինոյի N.I.C.E. փառատոնին, որը տեղի կունենա Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ մարտի 18-26-ը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կինոյի այս տոնի գլխավոր իրադարձությունը համարվել է ամբողջ աշխարհին հայտնի թանգարանում փառատոնի փակման օրը ցուցադրվելիք Լուկինո Վիսկոնտիի «Ընձառյուծ» (1963 թ.) ֆիլմի ցուցադրությունը: Կաննի XVI կինոփառատոնում այս գլուխգործոցը, որտեղ խաղում են Բերթ Լանկսաթերը, Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, արժանացել է «Ոսկե արմավենու»: Երկու տարի առաջ The Film Foundatione Gucci–ն ձեռնամուխ եղավ ֆիլմի վերականգնմանը և այժմ «Ընձառյուծ»–ի դիտումը կրկին հասանելի է:
Փառատոնի մյուս բոլոր ֆիլմերը ստեղծվել են անցյալ տարի:
Փառատոնի ղեկավարներ Վիվիանա դել Բյանկոն և Գրացիա Սանտինին N.I.C.E.-ի գլխավոր նպատակը համարում են իտալական ժամանակակից կինեմատոգրաֆիայի մասսայականացումը, բայց ոչ գլամուրային մթնոլորտի և կարմիր գորգի հաշվին, այլ իրապես տաղանդավոր ֆիլմերի մանրակրկիտ ընտրությամբ:
Նոր ֆիլմերն ամեն օր կցուցադրվեն «Ռոդինա» կինոթատրոնում՝ դրանց ստեղծողների` դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ:










































