«Եթե որևէ կուսակցությունից ստանայի նրանց անդամագրվելու առաջարկ, ապա բնականաբար կմերժեի: Ինձ համար չկա որևէ կուսակցություն, որի հետ հետաքրքիր կլիներ աշխատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
Այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Շուշան Պետրոսյանը դրական փոփոխություններ մտցնել ԱԺ-ում՝ պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ: Այնտեղ պատգամավորների մի քսան տոկոսը շատ հանգիստ կարելի է փոխարինել Շուշան Պետրոսյանով: Ուղղակի չեմ հասկանում, թե նրա ինչին էր դա պետք»:
Իսկ թե ինչո՞ւ ինքը նման առաջարկ չի ստացել հիմնավորեց այսպես. «Ես նման առաջարկ չեմ ստացել և չեմ ստանա, քանի որ կա թիմային և անհատական շահերի բախում, որն անխուսափելի է: Նման դեպքում մարդ պետք է շարժվի իր խղճով և բարոյական կոդեքսով, այլ ոչ` թիմային կոդեքսով»:











































