Կիևը դեռ պատրաստ չէ Եվրասիական տնտեսական ընկերակցություն մտնելու որոշում կայացնելուն, սակայն չի բացառվում նման հնարավորությունը: Այս մասին կիրակի օրը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Եվրասիական տնտեսական ընկերակցությունը միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղսզտանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան դիտորդ-պետություններ են:
«Այսօր մենք պատրաստ չենք հստակ պատասխան տալ»,-հայտարարել է Յանուկովիչը՝ պատասխանելով Ուկրաինայի՝ Եվրասիական տնտեսական ընկերակցություն մտնելու հեռանկարի մասին տրված հարցին:
Միաժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ այն բանից հետո, երբ պարզ կդառնա, թե ինչպես է Եվրասիական տնտեսական ընկերակցությունն ազդում երկրի ինքնիշխանության վրա, այդ ժամանակ էլ կազմակերպության մեջ ընդգրկվելու որոշում կկայացվի:








































