Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ոստիկանությունը ցրել է ազգային ելույթների սկզբնավորման տարելիցի հիշատակին կազմակերպված խաղաղ ցույցը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Համաձայն Syrian Observatory for Human Rights–ի տեղեկության՝ ցույցին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Ինչպես պատմել են ականատեսները, այն բանից հետո, երբ բազմությունն անցել է САНА պաշտոնական տեղեկատվական գործակալության շենքի մոտով, այն ցրվել է ոստիկանության կողմից: Կիրառվել են ռեզինե մահակներ:
Հաղորդվում է, որ ցույցի մասնակիցները դատապարտում էին քաղաքացիների հանդեպ կիրառվող բռնություններն ու կոչ էին անում դիմադրել առանց բռնությունների:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև տեղի ունեցող հակամարտությունները:










































