Coca-Cola ընկերության 16 աշխատողներ դատական հայց են ներկայացրել ընկերության հինգ գործարաններից երկուսի դեմ` պնդելով, որ իրենք ստիպված են եղել աշխատել թշնամական և ռասայական խտրականության միջավայրում:
Daily Mail-ը գրում է, որ սևամորթ և մեքսիկացի աշխատողները դատական հայց են ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան` բնութագրելով գործարանները` որպես «ռասայական խտրականության աղբահոր»:
Նրանք պնդում են, որ ռասայական փոքրամասնություն ներկայացնող աշխատողներին հանձնարարել են կատարել նվաստացուցիչ աշխատանք, և սպառնացել են բողոքի դեպքում աշխատանքից ազատել: