Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մ.Յովանովիչը Կ.Կարապետյանի հետ հանդիպմանն առանձնացրել է հանրահավաքների խնդիրը

Հունվարի 14-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, համոզմունք հայտնեց, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանի և ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ աշխատանքները նոր թափ կստանան: Ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը, քաղաքապետը դեսպանին ներկայացրեց համագործակցության հնարավոր ոլորտները` կապված քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, կրթության, խորհրդատվական ծառայության և ներդրումային դաշտի զարգացման հետ: «Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորինս շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից մեկը պետք է դառնա: Երևանում պետք է ստեղծվի դյուրին, մատչելի բիզնես միջավայր` չեզոքացնելով բոլոր կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը: Ներդրումային դաշտի վերափոխումը համարելով ուղղակի անհրաժեշտություն, ԱՄՆ –ի դեսպանը նշեց, որ ամերիկյան գործարարների համար շատ կարևոր է Երևանում հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը: Երևանի քաղաքապետը դեսպանին տեղեկացրեց, քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման և զարգացման նպատակով նոր կառույցի ստեղծման մասին: Կարեն Կարապետյանն ընդգծեց նաև Երևանի և Միացյալ Նահանգների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը: Բնակիչների իրազեկման բարձրացման, ինչպես նաև բնակիչ-քաղաքապետարան կապն առավել մատչելի դարձնելու նպատակով նույնպես լուրջ քայլեր են ձեռնարկվում, որտեղ ևս քաղաքապետարանն ակնկալում է դեսպանատան աջակցությունը: Խոսելով մայրաքաղաքում երթերի և հանրահավաքների անցկացման հարցերի շուրջ, Մարի Յովանովիչը դրական գնահատեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրենքը` կարևորելով օրենքի պահանջների պահպանումը: Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ զանգավածային միջոցառումների իրազեկման քննարկումները և որոշումների կայացումը լինելու է սահմանված ընթացակարգով, բաց և թափանցիկ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում