Thursday, 18 06 2026
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը

Գևորգ Դանիելյանը փրկվեց, մնացին կուսակից մյուս նախարարները

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը երբ այդ պաշտոնը ստանձնելիս մտավ Հանրապետական կուսակցության շարքերը, նրան լավ ճանաչողներից մեկն ասաց`«ՀՀԿ-ի շքանշա՞նն էր, որ պետք է գեղեցկացներ Ձեզ»: Եվ իսկապես, առանց քրեական ու աղմկահարույց անցյալի այս լուրջ, զուսպ, գիտակ և հարգված իրավաբանին չէր սազում մտնել քաղաքական, կուսակցական անազնիվ խաղերի մեջ, քանի որ ուզես, թե չուզես՝ դու որոշակի դեր ես ստանձնում այդ մեծ խաղի մեջ: Եվ մեծ հաշվով լավ է, որ օրերս ՀՀԿ համագումարին ներկայացած Գևորգ Դանիելյանը, որն այժմ Սահմադրական դատարանի նախագահի խորհրդականն է, ոչ անսպասելիորեն տեղեկացել էր, որ իր անունն այլևս չկա ՀՀԿ խորհրդի կազմում: Այդ առիթով նույնիսկ պետք է շնորհավորել նախկին նախարարին, որը թերթերից մեկի լրագրողի հարցին ի պատասխան հայտնել էր, որ նպատակահարմար է գտնում բացառապես մանկավարժական և մասնագիտական աշխատանքով զբաղվել, որն իրեն միշտ հոգեհարազատ է եղել:

Իշխանությունը նրան պաշտոնանկ անելիս շատ անազնիվ վարվեց, և դա նկատեցին ոչ միայն իշխանական շատ այրեր, այլ նաև ընդդիմադիր հատվածում, որտեղից ժամանակ առ ժամանակ կոշտ քննադատություններ էին հնչում նույն նախարարի գործունեության առնչությամբ: Եվ միայն դա, իմ կարծիքով, արդեն բավական էր, որ հասարակությունը հասկանար` այդ կուսակցությունը երկար չի հանդուրժում չարատավորված անձանց: Իհարկե, կան շատ խելացի մարդիկ, որ արատավորված չեն և դեռ շարունակում են մնալ այդ կուսակցության շարքերում, բայց միայն Գևորգ Դանիելյանի դեպքը պետք է դաս լիներ այն նախարարների համար, ովքեր հանկարծ ու հնազանդորեն որոշեցին անցնել Հանրապետականի «սրի» տակով:

Օրերս այդ ճակատագրին արժանացան երկու նախարարներ` արդարադատության ներկա նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Իհարկե, եթե իսկապես Հանրապետականի գաղափարախոսությունը նրանց հոգեհարազատ է և ընդունելի, դա այլ հարց է, բայց եթե ընտրություններից առաջ հապշտապ է դա արվում` արհեստականությունն ակնհայտ է դառնում. ինչ է` ընտրություններից առաջ նախարարներն ասացին` տվեք մի հատ գաղափարախոսությունն ու կանոնադրությունը կարդանք, որովհետև կուսակցական լինելը օդ ու ջրի պես պե՞տք է…

Մեր ընթերցողներին և հատկապես հանրապետականներին հանկարծ չթվա, թե նպատակադրված ուզում ենք իրենց թիրախ դարձնել. խոսքն ընդհանրապես կուսակցական հասկացողության մասին է, որը շատ վաղուց է կորցրել քիչ թե շատ մաքուր իմաստը, եթե իհարկե երբևէ ունեցել է: Համոզվելու համար պարզապես պետք է մտաբերել բոլոր կուսակցությունների այն ներկայացուցիչներին, որոնք իրենց քաղաքական գործունեությամբ, քրեական անցյալով, ձախողումներով, ստրկամիտ կամ անկայուն բնավորությամբ պարզապես արատավորել են իրենց ընտրած կուսակցության անունը, կուսակիցներին, վնասել հասարակությանը: Այնպես որ, կուսակցական անդամատոմսն ու շքանշանը չեն, որ պետք է Ձեզ հարգանք ու պատիվ բերեն, այլ բովանդակությունը, որը հատկապես ընտրությունների ժամանակ շատերի համար ամոթից ու աթոռապաշտությունից ցնդում կամ հիվանդանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում