Ոստիկանությունը շաբաթ գիշերը ձերբակալել է Occupy Wall Street շարժման տասնյակ ցուցարարների, ովքեր ցույցի էին դուրս եկել՝ նշելու շարժման վեց ամիսը դրա ստեղծման վայրում` Նյու Յորքի Զուկոտի այգում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ցույցի պատճառով բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև: Ձերբակալվածների թվի վերաբերյալ հստակ տվյալներ չկան, սակայն ականատեսների վկայությամբ` տասնյակ մարդկանց ձեռնաշղթաներ են հագցրել և հանել այգուց:
Ավելի վաղ` շաբաթ օրը, ոստիկանության հաղորդման համաձայն, ձերբակալվել էր 15 հոգի և բախումների հետևանքով վիրավորվել երեք ոստիկան:










































