Հազարավոր տիբեթցիներ հավաքվել են՝ սգալու գյուղացու մահը, որը ինքնահրկիզման եղանակով ինքնասպանություն էր գործել` բողոքելով Տիբեթի տարածքում չինական կառավարման դեմ:
The Sydney Morning Herald-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում հիմնված մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը հաղորդել է, որ հուղարկավորության արարողությունը վերածվել էր բողոքի երթի, որի ընթացքում հազարավոր մարդիկ պահանջել են ազատություն և Դալայ Լամայի վերադարձը Տիբեթ: Ինքնասպանությունը, որը Տիբեթում անհանգստությունների պատճառ է դարձել, հնարավոր չի եղել հաստատել անկախ աղբյուրների միջոցով:
Հաղորդվում է, որ անցած տարի գրեթե 30 տիբեթցի է ինքնահրկիզվել` բողոքելով չինական կառավարության դեմ:





































