Մեծ Բրիտանիայում Թրաֆլս անունով ծովախոզուկը հայտնվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ սահմանելով խոզերի թռիչք երկարության համաշխարհային ռեկորդ: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Խոզի տերը Խլոյ Մաքարին իմացել է, որ խոզերի թռիչք երկարության համաշխարհային ռեկորդը 10 սմ է և որոշել է, որ իր կենդանին ավելիին է ընդունակ:
Նա կենդանուն նստեցրել է մի արկղի վրա, իսկ դիմացի արկղի վրա դրել է խոզուկի սիրած կերը՝ մի կտոր վարունգ: Կենդանին առանց որևէ դժվարության գերազանցել է նախկին ռեկորդը՝ թռչելով 30 սմ:
Այժմ Թրաֆլսը պետք է պարապի՝ թռիչք բարձրության խոզերի համաշխարհային ռեկորդ սահմանելու համար, որը չի հաջողվել գերազանցել 2003 թվականից:










































