Daily Mail-ը գրում է, որ գիտնականների կարծիքով` քնի պակասը կարող է գիրանալու պատճառ դառնալ:
Ըստ Ռոչեսթրի Մայո կլինիկայի հետազոտողների` կամավոր կերպով քնից զրկված մարդիկ ավելի շատ կալորիաներ են սպառում:
Նրանք ուսումնասիրել են 17 նորմալ, առողջ տղամարդկանց և կանանց, որոնց մի մասը քնել է սովորական, ճիշտ ժամով, իսկ մյուս մասը` մի փոքր ավելի քիչ: Հետազոտության արդյունքում նրանց թույլատրվել է ուտել այնքան, որքան ցանկանում են:
Մայո կլինիկայի հետազոտությունների հեղինակ, դեղահաբերի և սրտանոթային հիվանդությունների պրոֆեսոր Մայո Կլինիկը ասել է. «Մենք փորձում էինք պարզել` արդյո՞ք քունը ազդում է ախորժակի հետ կապված հորմոնների վրա: Պարզվել է, որ այն խումբը, որը քնել է 1 ժամ 20 րոպե քիչ, միջին հաշվով` 549 լրացուցիչ կալորիա է ընդունել: Մինչդեռ նրանց ծախսած էներգիան այնքան էլ չի տարբերվել մյուս խմբի արդյունքներից»:
Սա մտահոգության պատճառ կարող է դառնալ, քանի որ քնից զրկվելը աճող խնդիր է դարձել, և դեռահասների մոտ 28 տոկոսը 6 ժամ և դեռ ավելի քիչ է քնում, ինչը ոչ միայն կարող է գիրանալու պատճառ դառնալ, այլև մի շարք այլ առողջական խնդիրներ առաջացնել:









































