Քաղբանտարկյալ, ազատամարտիկ Արամ Բարեղամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԵԽ` օրեր առաջ կայացած ֆորումի ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի այն հայտարարությանը, թե քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է ազատազրկվեն: Արամ Բարեղամյանը դրական է գնահատում, որ Հայ ազգային կոնգրեսը կարողացավ այդ ֆորումն օգտագործել որպես գործիք եւ պիկետի, հանրահավաքի, հանդիպումների միջոցով բարձրաձայնել քաղբանտարկյալների, խոսքի ազատության խնդիրների մասին: Հետեւելով Հայ ազգային կոնգրեսի համակիր երիտասարդների` պարբերաբար կազմակերպած ակցիաներին` Արամ Բարեղամյանը նշեց, որ իրեն ոգեւորում է հատկապես այդ երիտասարդների պահվածքը: Քաղբանտարկյալը նշեց, որ թեեւ Հայ ազգային կոնգրեսը ժամանակ առ ժամանակ դադարներ է հայտարարել, սակայն այդ ամենն իրեն չի վհատեցնում: