Wednesday, 10 06 2026
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Տիմոշենկոն դատախազություն գնում է, ինչպես աշխատանքի

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պարտադրել է Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին, որին մեղադրում են միջոցների ոչ ճիշտ ծախսման մեջ, ամեն օր ներկայանալ քննիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է УНИАН-ը, պատմել է անձամբ Տիմոշենկոն դատախազություն հերթական այցից հետո:
Նրա խոսքերով, իրեն պարտադրված էր ամեն օր (ժամը 10:00-17:00) ներկայանալ հատուկ գործերի քննչական գլխավոր վարչություն և ծանոթանալ իր քրեական գործի նյութերին:
Ավելի վաղ դատախազությունը մեղադրում էր Տիմոշենկոյին գործի քննությունը ձգձգելու մեջ: Նախկին վարչապետն, իր հերթին, այս մեղադրանքները ժխտում է:
Դատախազության նախկին որոշումը նա համարում է «ծաղրանք»՝ ենթադրելով, որ նմանատիպ հրահանգերը գալիս են նախագահ Վիկտոր Յանուկովիչից: Հիշեցնենք, որ 2010 թ. Յանուկովիչի և իր Տարածաշրջանների կուսակցության՝ Ուկրաինայում իշխանության գալու հետ մեկտեղ քրեական գործեր հարուցվեցին նախկին կառավարության, որը գլխավորում էր Տիմոշենկոն, ներկայացուցիչների դեմ: Նախկին աշխատակիցներից ոմանք, մասնավորապես ՆԳՆ նախկին նախարար և «Ազգային ինքնապաշտպանություն» կուսակցության առաջնորդ Յուրի Լուցենկոն ձերբակալվեցին:
Իսկ Տիմոշենկոյի նկատմամբ հարուցվեց քրեական գործ «Պաշտոնական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների» հոդվածով: Նրան մեղադրել են միջոցների աննպատակ օգտագործման մեջ: Դեկտեմբերի վերջին նախկին վարչապետին մեղադրանք է ներկայացվել:
Տիմոշենկոն արդեն բազմիցս գնացել է դատախազություն, որոնցից ամենաերկար այցը եղել է դեկտեմբերի 31-ին (11 ժամ տևողությամբ):
Տիմոշենկոն և իր համախոհները իշխանությունների գործողությունները համարում են քաղաքական հաշվեհարդար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում