Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը, որին հրավիրված են խորհրդարանական ուժերը, այդ թվում ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցության անդամները, Հայաստանում հավատարմագրված դեսպանատան ներկայացուցիչներ:
ԲՀԿ Համագումարին հրավիրված են նաև հյուրեր արտերկրից` մասնավորապես Ուկրաինայի իշխող Տարածաշրջանների կուսակցությունից, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությունը` Դումայի փոխխոսնակ Նեմերովի գլխավորությամբ, Խորվաթիայի պատվիրակությունը` նախկին նախագահ ներկայումս Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ստեպան Մեսիչի գլխավորությամբ: