Ֆրանսիայի իշխանությունները նորից արգելել են Monsatro ընկերության կողմից արտադրվող տրանսգենային եգիպտացորենի ներմուծումը Ֆրանսիայի տարածք. այս մասին հաղորդում է RBC-ն:
Հաղորդվում է, որ ավելի վաղ այս տեսակի եգիպտացորենի ներմուծման արգելքը հանվել էր Ֆրանսիայի դատարանի կողմից: Այդուհանդերձ, երկրի կառավարությունը պնդել է իր որոշումը` դա պատճառաբանելով շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցությամբ:
Կառավարությունը հայտնել է, որ մտահոգություններն առաջացել են գիտական ուսումնասիրություններից հետո, սակայն չի նշվել, թե ով է անցկացրել հետազոտությունը, և որոնք են դրա արդյունքները:
Տեղեկացնենք, որ այս տեսակի եգիպտացորենը միակն է, որի արտադրությունը թույլատրված է Եվրամիության տարածքում:










































