Paramount Pictures ընկերությունը կնկարահանի քրեական նոր թրիլեր՝ «Խաբեություն» (Swindle), որտեղ գլխավոր դերերը կկատարեն Մեգան Ֆոքսը և Զոյի Սալդանան: Այս մասին հաղորդվում է Deadline կայքում:
Սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում, չկա նաև տեղեկություն, թե երբ ֆիլմը վարձույթի դուրս կգա:
Հայտնի է, որ երկու դերասանուհիներն էլ նաև ֆիլմի պրոդյուսերներն են:
Մեգան Ֆոքսը մեծ ճանաչում է ձեռք բերել Մայքլ Բեյայի Transformers առաջին 2 ֆիլմերի իր դերի շնորհիվ:
Մոտ ժամանակներս Ֆոքսը զբաղված կլինի Ջուդ Ապատոուի «Դա քառասուն է» կոմեդիայում նկարահանվելով:
Զոյի Սալդանան նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները», «Սև մարգարիտի անեծքը», «Տերմինալ», «Ավատար», «Աստղային ճանապարհ» և «Կոլոմբիանա» ֆիլմերում:







































