Berliner Zeitung-ի տեղեկացմամբ՝ Բեռլինում Հոլոքոսթի զոհերի հուշարձանը սկսել է քանդվել:
Բրանդենբուրգի պարիսպներից ոչ հեռու տեղադրված հուշարձանն իրենից ներկայացնում է մոտ 19 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող, տարբեր բարձությունների 2.7 հազար բետոնե բլոկ:
Ներկայումս մոտավորապես յուրաքանչյուր յոթերորդ բետոնե բլոկի վրա հայտնվել են ճեղքեր: Սակայն այժմ ամեն կերպ փորձում են վերականգնել հուշարձանը:
Հուշակոթողի նախագիծը ստեղծել է ամերիկացի ճարտարապետ Փիթեր Էյզենմանը: Հուշակոթողի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2005 թ. մայիսի 10-ին:










































