ԱՄՆ-ում թերթաքարային գազի արտադրության բումը երկրի ատոմային էներգետիկայի վրա բացասաբար է ազդել: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, վերջին մի քանի տարում պլանավորված էր 29 նոր ատոմային ռեակտորի կառուցում 15 ընկերությունների կողմից, սակայն դրանցից միայն 2-ն է կյանքի կոչվել:
Էլեկտրակայանների կառուցումը, որոնք աշխատում են ածուխով, երկրում զգալի կրճատվել է: Դրա պատճառը գազի գնանկումն է` պայմանավորված այդ վառելիքի արտահանման ծավալներով:
ԱՄՆ կառավարության կանխատեսումների համաձայն` մինչև 2035 թ. երկրում կստեղծվեն հավելյալ հզորություններ 222 գեգավատ էլեկտրաէներգիայի արտադրության համար: Դա թույլ կտա ավելացնել էլեկտրակայանների հզորությունը 20 տոկոսով: Ընդ որում` 58 տոկոս աճը կապահովեն հենց կառուցվելիք կայանները:
Գազի գինը ԱՄՆ-ում վերջին 10 տարվա ընթացքում ամենցածր ցուցանիշին է հասել: 2011 թ. վերջին երկրի ներքին շուկայում գազը հնարավոր էր գնել եռակի անգամ պակաս գնով, քան Եվրոպայում ու 6 անգամ ավելի պակաս, քան Ճապոնիայում:





































