Ֆրանսիան ուրբաթ օրը պնդել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև Սիրիայում բռնությունները դադարեցնելու վերաբերյալ պետք է ավելին լինի, քան քաղաքական անցում պահանջելը, և պետք է ստիպի, որ նախագահ Բաշար Ալ-Ասադը բռնությունները դադարեցնելու առաջին քայլն ինքն անի:
Reuters-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է, որ սրանք Ֆրանսիայի համար առկա «կարմիր գծերն» են, և Ֆրանսիան այդ առումով «քիչ զարգացում է տեսնում» Ռուսաստանի կողմից, որը Սիրիայի հիմնական դաշնակիցն է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պահանջում էր, որ բռնությունները դադարեցվեն միաժամանակ իշխանության և ընդդիմության կողմից:
Ֆրանսիան ասել է, որ դա անընդունել է, և չի կարելի և՛ ճնշողներին, և՛ զոհերին միևնույն պահանջը ներկայացնել: Իշխանությունը պետք է դադարեցնի բռնություները:









































