Sunday, 07 06 2026
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի

Ռուս ընդդիմությունը ԱՄՆ-ին առաջարկել է Ջեքսոն Վենիկի փոխարեն գործի դնել «Մագնիտսկու ակտը»

Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ու ռուսական արտաքին քաղաքականության քայլերը կդառնան Ջեքսոն-Վենիկի որոշման փոփոխման ժամանակ քննարկման լուրջ առարկա: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին մարտի 15-ին հայտարարել է ԱՄՆ ամենահեղինակավոր սենատորներից մեկը:

Սենատի ֆինանսական հարցերով կոմիտեում քննարկման առարկա է դառնալու Ջեքսոն-Վենիկի որոշման ուղղումը: Այս անվանումով օրենքն ընդունվել է 1974 թ.: Ֆինանսների կոմիտեի ղեկավար դեմոկրատ Մաքս Բոկուսը նախազգուշացրել է, որ առանց որոշման փոփոխման (մինչ Ռուսաստանը ամռանը կանդամակցի ԱՀԿ-ին), ամերիկյան ընկերությունները կարող են հետ մնալ Ռուսաստանի` Չինաստանի ու Եվրոպայի երկրիների հետ առևտրի ծավալներից:

«Մենք պետք է Ռուսաստանի հետ հաստատենք առևտրային նորմալ հարաբերություններ, որպեսզի ամերիկյան արտահանող ընկերություններին մատչում տրամադրենք աճող ռուսական շուկային: Եթե Կոնգրեսը նման ռեժիմ ընդունի, ապա ամերիկյան արտահանումը Ռուսաստանում 5 տարում կկրկնապատկվի: Եթե ոչ, Ռուսաստանն ամեն դեպքում կանդամակցի ԱՀԿ-ին, այդ ժամանակ էլ ամերիկյան գործարարները կպարտվեն չինացի ու եվրոպացի մրցակիցներին»,- ասել է նա:

Ֆինանսական կոմիտեի հեղինակավոր անդամ Ջոն Քայլը վրդովված հակադարձել է` հայտարարելով, թե Ջեքսոն-Վենիկի փոփոխության հրաժարումն ու ամերիկա-ռուսական հարաբերությունները այնքան էլ հեշտ չեն, ինչպես թվում է: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, այդպես էլ չի վավերացրել ներդրումների երկկողմ համաձայնագիրը, որն արտերկրի գործարարներին իր տարածքում կերաշխավորեր ռուսական իշխանությունների կողմից ունեցվածքի բռնագանձումից:

Քայլն ասել է, որ ռուս-ամերիկյան առևտրային հարաբերությունների նորմալացումը պետք է մի քանի պահանջների բավարարի: «Թեև ազատ ներգաղթը Ռուսաստանից այլևս խնդիր չէ, սակայն Ռուսաստանում ահռելի չափերի են հասնում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները, որոնք այսօր էլ արդիական են, ինչպես տասնամյակ առաջ: Իրավական խնդիրները չեն կարող դիտարկվել մեր տնտեսական հարաբերություններից առանձին, հատկապես դրա չարաշահման ակնառու դեպքերը, որոնք վերաբերում են ռուս քաղաքացիներին: Օրինակ` Սերգեյ Մագնիտսկու` երիտասարդ իրավաբանի գործը, որը կտտանքների է ենթարկվել, հայտնվել ճաղերի հետևում ու բանտ ընկել միայն այն պատճառով, որ փորձել է բացահայտել ռուսական բարձրաստիճան պետական մարմինների շրջանում տիրող կոռուպցիան»:

Հենց երեկ` գործի լսումների օրը, The Wall Street Journal-ը հրապարակել էր ռուս ընդդիմադիրներ Գարի Կասպարովի ու Բորիս Նեմցովի հոդվածը, որտեղ վերջիններս համաձայնել էին Ջեքսոն-Վենիկի որոշման փոփոխության անհրաժեշտության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում