Sunday, 07 06 2026
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների

Մարտի 1-ի բացահայտումներ են պետք, ոչ թե հանրային լսումներ. Անդրանիկ Քոչարյան

Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ բացահայտումներ պետք է իրականացնել, ոչ հանրային լսումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտի 1-ի Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը`անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի հայաստանյան այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն առաջարկին, թե անհրաժեշտ է մշակել հայեցակարգ՝ մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ անցկացնելու հանրային լսումներ քրեական հետաքննության արդյունքների վերաբերյալ:

Ա. Քոչարյանի համոզմամբ` հանրային լսումներ անցկացնելու կարիք չկա, որովհետև չորս տարվա ընթացքում բազմիցս եղել են հանրային լսումներ տարբեր մակարդակներում`մամուլի, հեռուստատեսության, հանրահավաքների, տարբեր տեսակի բացահայտումների, զեկույցների ձևով: Ըստ նրա` լսումները պերմանենտ կարող են շարունակվել, բայց դրանք իրավական հետևանք երբեք չեն կարող ունենալ: «Ուրեմն պետք է իրականացնել բացահայտում, այլ ոչ լսում: Լսումներ կարող են իրականացնել հասարակական կազմակերպությունները, բայց իշխանությունը, որի ձեռքում է գտնվում ամբողջ իրավական, արդարադատական համակարգը ` ոստիկանություն, ներքին գործեր, ազգային անվտանգություն, դատախազություն, պարտավոր է իրականացնել բացահայտումներ, այլ ոչ լսումներ»,- մեկնաբանեց Ա. Քոչարյանը` հավելելով, որ իշխանությունը լսումներ անելու առաջարկով ասում է, որ իրենք ըստ էության իրականացնում են պարզապես իմիտացիա:

Նրա կարծիքով` լավ կլիներ, որ ՀՀ իշխանությունները իմիտացիոն բնույթի առաջարկների փոխարեն ցույց տային` ինչու մինչև հիմա իրավական համակարգը ի վիճակի չի եղել իրականացնել Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտումները:

«Պետք է իրավապահ համակարգին պարտադրել, որպեսզի իրականացնեն Մարտի 1-ի լիարժեք բացահայտումներ, և մեղավորները բոլորը ստանան իրենց արժանի պատիժը` սկսած Ռոբերտ Քոչարյանից, Վարդան Օսկանյանից վերջացրած Տիգրան Թորոսյանով: Երբ բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժները, կարելի է մարտի 1-ի էջը փակված համարել»,- եզրափակեց Մարտի 1-ի Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում