«Ինդիան-Ուելլս»-ի «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկավիչը 6:3, 6:4 հաշվով հաղթանակ է տարել իսպանացի Նիկոլաս Ալմագրոյի նկատմամբ:
Ջոն Իսները 6:3, 1:6, 7:5 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի թենիսիստ Ժիլ Սիմոնին, իսկ հանդիպումը տևեց 1 ժամ 59 րոպե: Հիշեցնենք, որ Իսները ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Այսպիսով՝ եզրափակիչ փուլի ուղեգիր վաստակելու համար ամերիկացին ստիպված կլինի հաղթահարել Նովակ Ջոկովիչի արգելքը:
«Նովակ Ջոկավիչին հաղթելու համար հանդիպմանը պետք է մոտենալ ուժերի առվելագույն լարումով: Դա կլինի իմ մարզական կարիերայի ամենաբարդ խաղերից մեկը: Հուսով եմ՝ ես հիանալի խաղ կցուցադրոմ»,- Իսներին մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:








































