Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ոստիկանությունում բռնաբարել են «շամպայնի» շշով

Կազանի բնակիչ 25-ամյա Սերգեյ Նազարովը, ով օրերս մահացել էր ոստիկանությունում բռնաբարվելուց հետո, ձերբակալվել էր առանց բավարար հիմքերի: Այդ մասին նշում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ոստիկանության Թաթարստանի քննչական կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկություններին:

Նախաքննության վարկածով` ոստիկանության «Դալնիի» բաժնի 25-ամյա տեղամասային տեսուչը, չունենալով բավարար հիմքեր, բերման էր ենթարկել գողության մեջ կասկածվող Սերգեյ Նազարովին: Հետո տեսուչը կեղծել էր փաստաթղթերը, որոնց համաձայն տղամարդը ձերբակալվել է թեթև խուլիգանության համար: ՌԴ քննչական գլխավոր վարչության քննչական կոմիտեի պաշտոնական կայքի տվյալներով, այժմ տեսուչը` Իլշատ Գարիֆուլինը ձերբակալված է: Նաև խոշտանգմանը մասնակից լինելու կասկածանքով ձերբակալված են բաժնի քրեական հետախուզության պետի տեղակալ Ալմազ Վասիլովը, ՔՀ բաժնի օպերլիազորներ Իլնար Իբատուլինը, Ռամիլ Ախմետզյանովը և Մարատ Սաբիրովը: Նախաքննական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

Բոլոր կասկածյալները հեռացվել են աշխատանքից, ինչպես նաև պաշտոնանկ են արվել ոստիկանության «Դալնիի» բաժնի պետ Սերգեյ Եֆրեմովը, նրա տեղակալ Ֆաիլ Սաբիրզյանովը, ՔՀ բաժնի պետ Այնուր Ռախմատուլինը և ՆԳՆ Կազանի գործերով պետի օգնական, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետ Իլդար Քարիմովը:

Նախաքննության վարկածով, Սերգեյ Նազարովը ոստիկանության «Դալնիի» բաժին բերման է ենթարկվել մարտի 9-ին: Սակայն որոշ ժամանակ անց շտաբ օգնություն են կանչել` որովայնում ունեցած ցավերի պատճառով, իսկ մարտի 10-ին Սերգեյը հոսպիտալացվել է: Բժիշկներն արձանագրել են, որ նրա մոտ պայթել է ուղիղ աղիքը: Սերգեյը մահացել է մարտի 11-ին` վիրահատությունից հետո: Մահից առաջ տուժողը պատմել է, որ իրեն ոստիկանությունում բռնաբարել են փրփրագմփիկի (շամպայնի) շշով:

Առաջացած մեծ աղմուկի արդյունքում, բուքմեյքերական գրասենյակի նախկին գանձապահ, Կազանի 20-ամյա բնակիչ Ալյա Սադիկովան հայտարարել է, որ 2011թ. հունվարին իրեն ևս մի ամբողջ օր ծեծել են «Դալնիում», պահանջելով` ինքնախոստովանական ցուցմունք տալ գրասենյակի դրամարկղից գողություն կատարելու մեջ` սպառնալով, որ իրեն կբռնաբարեն շշով: Աղջիկն ասել է, որ ծեծին մասնակցել են օպերլիազորներ Ռամիլն ու Մարատը, իսկ Այնուր Ռախմատուլինը հետևել է: Սադիկովը հայտարարությունը տվել է քննչական կոմիտեում: Կատարվում է քննություն, փաստերը ստուգվում են:

Ըստ ռուսական լրատվամիջոցների պատրաստեց Էլմիրա Մարտիրոսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում