Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դեպքը գրանցվել է Ֆիզուլու շրջանում: Ականի պայթյունից ծանր վիրավորվել է 20-ամյա զինծառայող Մամեդով Անար Հուսեյնօղլուն: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ: Նա բանակ էր զորակոչվել Բաքվից: