Jiji լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան այսօր ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակային հրթիռի արձակումը կդիտարկվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում:
Ըստ գործակալության՝ պաշտոնյան ասել է, որ Ճապոնիան այս հարցը պատրաստվում է քննարկել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ:
Ինչպես արդեն հաղորդել էինք, Հյուսիսային Կորեան ցանկություն է հայտնել արբանյակային հրթիռ արձակել՝ ապրիլ ամսին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան տարեդարձը նշելու համար, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ համաձայնվել էր դադարեցնել հրթիռների արձակումները:
Ճապոնիան հայտնել է, որ նախկինում Հյուսիսային Կորեան այդ կերպ թաքցրել է հրթիռների իր փորձարկումները:








































